STOP attack on Postanjyan family
Sign Now
Սա ակնհայտորեն միտված է ըմբոստ պատգամավորներին և Զարուհի Փոստանջյանի նման հասարակական գործիչներին ճնշելուն և լռեցնելուն: Երկրի արդարադատության համակարգը իր համար քաղաքական մտրակ դարձրած իշխանությունները, որոնց փաստորեն ներվեց քաղբանտյարկյալներ ունենալը` այժմ այս ճանապարհով են ուզում լռեցնել Զարուհի Փոստանջյանին:
Այս քայլը իրականում փորձ է ահաբեկել նաև յուրաքանչյուր քաղաքացու և ուղղված է նրա իրավունքների և ազատության դեմ: Սա միայն ավելի է բորբոքելու մեզ` հասարակությանս միավորվելու և ավելի ուժեղ պայքարելու Հայաստանում օրենքի երկիր և ժողովրդի իշխանություն հաստատելու համար:
ՄԵՆՔ դատապարտում ենք քաղաքական հաշվեհարդարները և հետապնդումները Զարուհի Փոստանջյանի և նրա ընտանիքի դեմ և պահանջում ենք անհապաղ դադարեցնել հարուցված քրեական գործը:
If you already have an account please sign in, otherwise register an account for free then sign the petition filling the fields below.
Email and password will be your account data, you will be able to sign other petitions after logging in.
Continue with Google